Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Մտածված եկել են, պետական սահմանը խախտել են». Սյունիքի մարզպետ. «ՀԺ»

Մայիս 12,2021 23:40

Սյունիքի մարզպետ, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանը քիչ առաջ Սեւ լճի տարածքից վերադարձել է: ՀԺ-ի հետ զրույցում մարզպետը տեղեկացրեց, որ ադրբեջանցիները դեռ հետ չեն քաշվել իրենց դիրքերը, սպասում են իրենց վերադասի հրահանգին: Զրույցը մարզպետի հետ՝ ստորեւ.

– Պարոն Պողոսյան, ի՞նչ իրավիճակ է սահմանին, բանակցությունները ավարտվեցի՞ն, թե՞ ոչ:

– Չէ, չէ, բանակցությունները ընթացքում են, գնում են, ես նոր իջա Սեւ լճի տարածքից, սպասենք այնտեղ բանակցություններին մասնակցող մեր պաշտոնյաները իջնեն, ճիշտ ինֆորմացիան կտանք, ԱԱԾ շտաբի պետն այնտեղ է:

– Այսինքն հետ չե՞ն գնացել ադրբեջանցիները:

– Գիտե՞ք ոնց, իրենք որ եկել-անցել են մեր պետական սահմանը, դրանք ստորաբաժանումներ են, բայց իրենց վերադասը պետք է ասի, որ հետ քաշվեն, զինվորական են: Իրենք էլ մի հատ քարտեզ են վերցրել, էդ քարտեզով ուզում են ապացուցել, որ դա իրենց տարածքն է, բայց մերն է, էլի, իրոք մերն է դա: Հիմա խնդիրը նրա մեջ է, որ բանակցության փուլում ապացուցենք, որ դա ոչ թե իրենցն է, այլ մերը: ԱԱԾ-ն, այդ ուղղության հրամանատարը հակառակորդի հետ պետք է հանդիպեն, որ ճշտեն, որից հետո զորքերը հետ քաշեն իրենց տեղը:

– Այսինքն այն տարածքը, որտեղ իրենք հիմա փորձում են դիրքավորվել՝ դա մերն է, վստահ եք:

– 100 տոկոսով է մերը: Մեր անձնակազմը մի տեղ է, բլուրները իրարից հեռու են. երբ որ ձյունը հալվել է, ճանապարհները բացվել են, հիմա ուզում են գալ, իրենց պոստերը դնել, բայց պոստերը թող դնեն իրենց սահմանում, ոչ թե մեր սահմանում: Եթե ասենք մոլորվել են, չէ, մտածված էլ եկել են: Մտածված եկել են, պետական սահմանը խախտել են, հիմա պիտի գնան իրենց տեղերը:

– Շա՞տ են առաջ անցել:

– Տարբեր հատվածներում տարբեր չափի՝ 1.8 կիլոմետրից 2 կիլոմետր:

– Իրենք քանի՞ հոգի են:

– Վաշտեր են, դասակներ՝ տարբեր ուղղություններով տարբեր քանակի: Այնպես էլ չի, որ շատ են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31