Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Արա Այվազյանը Սերգեյ Լավրովի հետ զրույցում ընդգծել է ադրբեջանական կողմի սադրանքների հրահրման և դրա հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության ցանկացած դրսևորման անթույլատրելիությունը

Մայիս 13,2021 23:50 Share

Մայիսի 13-ին` օրվա առաջին կեսին, ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրուցակիցները շարունակեցին քննարկումները ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակի և լարվածության թուլացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:

Նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդգծեց ադրբեջանական կողմի սադրանքների հրահրման և դրա հետևանքով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության ցանկացած դրսևորման անթույլատրելիությունը:

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման շուրջ:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել