Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը որոշել է հեռանալ «Սիստեմայից»․ Վիկտոր Սողոմոնյան

Մայիս 18,2021 20:44

«Այո, Ռոբերտ Քոչարյանը որոշել է հեռանալ ԲՖԿ «Սիստեմայից։ Մի քանի օր առաջ նա հրաժարվել է շարունակել աշխատանքը տնօրենների խորհրդում։ Ըստ արժանավույնի գնահատելով 12-ամյա արդյունավետ աշխատանքի պատմությունը, Նախագահ Քոչարյանը, այնուամենայնիվ, սկզբունքային որոշում է կայացրել հրաժարվել այն շարունակելու հնարավորությունից։ Նա կավարտի իր պարտականությունների կատարումը հունիսի վերջին կայանալիք բաժնետերերի ժողովից հետո։ Նախագահ Քոչարյանն այլևս կենտրոնացնելու է իր ուշադրությունը և ջանքերը Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերների հաղթահարման և քաղաքական օրակարգի հարցերի լուծման վրա»,- հայտնել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Ռոբերտ Քոչարյանը ռուսաստանյան խոշորագույն «ՍԻՍՏԵՄԱ» ԲՖԿ տնօրենների խորհրդի անդամ է 2009 թվականից։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31