Լրահոս
Օրվա լրահոսը

5 կուսակցություններ համաձայնության են եկել «Ազատ Հայրենիք» դաշինք ձևավորելու վերաբերյալ

Մայիս 19,2021 11:24

Հայաստանի Հանրապետության լիակատար ինքնիշխանությունը վերականգնելու, ժողովրդավարություն հաստատելու, հոգևոր անվտանգությունը, Մարդու Իրավունքները և Ազատությունները պաշտպանելու, տնտեսության կայուն զարգացումն ապահովելու նպատակով «Ազգային Ինքնորոշում Միավորում», «Արդարություն», «Ժողովրդավարական Հայրենիք», Հայ Կառուցողական և Պահպանողական կուսակցությունները համաձայնության եկան «Ազատ Հայրենիք» դաշինք ձևավորելու մասին:

Դաշինքը բաց է ԱՀ-ի կազմակերպական սկզբունքները և քաղաքակրթական կողմնորոշումը ընդունող բոլոր քաղաքական ուժերի համար:

ԱՀ Դաշինքի Ղեկավար մարմինը ԱՀ խորհուրդն է, որի կազմում են դաշինքի անդամ կուսակցությունների  ղեկավարները: Որոշումներն ընդունվում են ձայների մեծամասնությամբ:

Վարչապետը (թեկնածուն) ունի արգելանքի իրավունք, որը կարող է հաղթահարվել խորհրդի անդամների ձայների երկու երրորդով:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31