Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Նիկոլին պետք է անտեղյակ մարդկանց փոքրիկ խմբերի հետ հանդիպում, որտեղ նա իր ստերը հալած յուղի տեղ կարող է անցկացնել»․ Արտակ Զաքարյան

Մայիս 28,2021 22:42

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

«Երբ նյարդերդ անջատում ու դիտում ես Նիկոլի համար թաղապետերի կազմակերպած խղճուկ, փոքրաթիվ հանդիպումները, ակամայից պատկերացնում ես այն հանցագործին, որը անտեղյակ մարդկանց փորձում է համոզել, որ իր հանցագործությունն անխուսափելի էր: Երեխաներ, բակերից հրավիրված անտեղյակ մարդիկ, մի քանի տնային տնտեսուհիներ և վերջ:

Ո՛չ մի մտավորական, ո՛չ մի գիտակից մարդ, հասարակության որևէ ոլորտի համար պատասխանատվություն կրող ո՛չ մի մարդ: Եթե այդ հանդիպմանը ներկա գտնվեն գիտակից քաղաքացիներ, առնվազն հինգ րոպեում 10 անգամ կհակադարձեն ու փաստերով կփակեն Նիկոլի բերանը: Բայց ո՛չ, կապիտուլյանտին պետք է անտեղյակ մարդկանց փոքրիկ խմբերի հետ հանդիպում, որտեղ նա փրփուրը բերանին, իր ստերը հալած յուղի տեղ կարող է անցկացնել:

Ի՞նչ անեն այդ խեղճ մարդիկ, որ կազմակերպված ձևով իրենց բերել են հերթական անգամ գլուխներն արդուկելու, ուղեղները լվանալու, խաբելու, կատարված հանցագործությունների համար արդարանալու:

Իսկ այդ ընթացքում արագացված տեմպերով ավերվում է նաև Հայաստանի Հանրապետությունը: Այն հանրապետությունը, որի առաջնեկի ծննդյան 103-րդ տարեդարձը նշում ենք այսօր: Իսկ Արցախն աստիճանաբար մոռացվում է: Այսպես եթե շարունակվի, կապիտուլյանտն Արցախը հանձնելու համար պարգևավճար էլ կպահանջի ժողովրդից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31