Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը հրապարակել է ձայնագրություն, որից պարզ է դառնում, որ Փաշինյանը դիտավորյալ է տապալել բանակցային պրոցեսը». Աշոտյան

Հունիս 09,2021 17:26

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը

Հասարակությունը սպասում է այսօր խոստացած բացահայտումներին:

Անցավ Սերժ Սարգսյանի տված 24 ժամը, և կապիտուլյանտը Հայաստանի երրորդ նախագահին ուղղված մեղադրանքների մասով՝ կոռուպցիա, կազինո, թալան, գեթ մեկ, կրկնում եմ՝ գեթ մեկ ապացույց չհրապարակեց: Այս մեղադրանքների թեման ամբողջությամբ համարենք փակված:

Ինչ վերաբերում է Սարգսյանի խոստմանը. քիչ առաջ Գեղարքունիքի մարզում հանդիպման ժամանակ նա հրապարակեց մի ձայնագրություն, որից պարզ է դառնում, որ Նիկոլը դիտավորյալ տապալել է բանակցային պրոցեսը:

Նիկոլը այդ քայլով պատերազմ է բերել հայ ժողովրդի գլխին:

Կապիտուլյանտը Ռուսաստանին շարունակում է մեղադրել ապրիլյան պատերազմի մեջ:

Նիկոլը ազգային կարևորության հարցերով իրեն գժի տեղ է դրել արտերկրում և իր գժության գինը վճարեց 5 հազար հայ նահատակ:
Այո, սա նաև միջազգային սկանդալ է:

Սակայն ինձ համար միջազգային սկանդալը երկրորդական է:

Առաջնային է այն փաստը, որ հրապարակված ձայնագրությունը ապացուցում է, որ Նիկոլը Հայաստանի ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալիքն է:

Մնացածի մասին տեսանյութը

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930