Լրահոս
Օրվա լրահոսը

«Կերա այն, ինչ զինվորները ուտում էն, այնպես չի, որ ես փափկասուն եմ, մի ժամ հետո իմ ինքնազգացողությունը վատացավ». Փաշինյան

Հունիս 10,2021 20:35

Լոռու մարզի Օձուն համայնքում քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ բանակի սննդին ու պատմեց, թե ինչն է դրդել իրեն բանակի սնունդը փոխել, ելակ տալ:

«Ոնց է եղել սննդի պատմությունը: Ես վարչապետ դառնալուց հետո գնացել էի առաջնագիծ, 2018-ի մայիս-հունիսն էր: Բացեցի սննդի բանը, ասեցի՝ սա, սա, սա, սա բերեք: Պահածո, տարբեր ուտելիքներ էին, փորձեցի, կերա այն, ինչ զինվորները ուտում էն: Այնպես չի, որ ես փափկասուն եմ, մի ժամ հետո իմ ինքնազգացողությունը վատացավ»:

Օձունցիները արձագանքեցին՝ երեւի գոմեշի միս է եղել: Փաշինյանը հակադարձեց. «Գոմեշի միսը հլը ոչինչ: Ես հարց դրեցի՝ սա ուտելու հարց չի, զինվորի ինքնազգացողության հարց է, մարդը պետք է ժամապահ լինի՝ ամենաբարձր զգոնությամբ: Այս սնունդը ուտելով՝ իր մարտունակությունն ընկնում է: Մենք զբաղվում ենք բանակի մարտունակությամբ: Մենք զենք ենք առել, բայց միլիոնատեր չենք դառել, ճանապարհ ենք կառուցել, բայց միլիոնատեր չենք դառել, դպրոց ու մանկապարտեզ ենք կառուցել ոչ թե ատկատի համար, այլ՝ երեխայի համար: Սննդի հարցը լուծել ենք ոչ թե ատկատի համար, այլ՝ զինվորի համար, զինվորի ծնողի համար, որ ծնողը չմտածի՝ տենաս բալես սովա՞ծ է, թե՞ կուշտ: 2018-ից հետո մայրե՛ր, ասեք, որ համոզված եք եղել, որ զինվորը սնվել է արժանապատիվ սննդով: Ասում են՝ ելակ եք տվել: Բա ի՞նչ անեինք, ելակ էլ ենք տվել, հրթիռ էլ ենք տվել, սապոգ էլ ենք տվել, շոր էլ ենք տվել, փող էլ ենք տվել, դուխ էլ ենք տվել, ինչ որ պետք է՝ տվել ենք: Լավ հարց է՝ բա որ ամեն ինչ այդպես լավ եք արել, ինչի՞ է այսպես ստացվել. դա հարց է, որի պատասխանը խորհրդարանական ընտրություններից հետո մենք անպայման պետք է ստանանք»: Փաշինյանը հայտարարեց, որ պատերազմը եւ դրա հանգամանքները քննելը պետք է դառնա առանցքային նպատակ՝ իրենից սկսած:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930