Լրահոս
Օրվա լրահոսը

15 գերիներն ազատ են արձակվել ականապատ դաշտերի քարտեզների դիմաց. Ադրբեջանի ԱԳՆ

Հունիս 12,2021 19:53 Share
Աջակցեք aravot.am-ին

Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ այսօր 15 հայ ռազմագերիներն ազատ են արձակվել Աղդամի ականապատ դաշտերի քարտեզների դիմաց:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ քարտեզներում մատնանշվում է 97 հազար հակատանկային  և հակահետևակային ականների գտնվելու վայրը: Փոխանակումն իրականացվել է ադրբեջանա-վրացական սահմանին՝ Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ավելացնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է 15 հայ ռազմագերիների լուսանկարը՝ գրելով․

«Մեր 15 եղբայրները վերադառնում են»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել