Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. Ադրբեջանին վերադարձվել է քարտեզների ընդամենը մի փոքր մասը

Հունիս 13,2021 12:52

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հունիսի 13-ին Կոտայքի մարզում է։ Եղվարդ համայնքում կուսակցության վարչապետի թեկնածուն անդրադարձավ 15 գերիների վերադարձին:

Նիկոլ Փաշինյան. «Այնպիսի տպավորություն էր, որ ընդդիմությունը կա՛մ հաշվարկ է կատարել, կա՛մ ցանկանում էր, կա՛մ երաշխիք էր ստացել, որ գերիներ գոնե առաջիկայում չեն վերադառնալու։ Հիմա էլ սուգ ու շիվան են դրել, թե մեր քարտեզները տվել են, մեր ունեցած-չունեցածը տվել են, բոլորին կարելի էր վերադարձնել և այլն, և այլն։ Ժողովուրդ ջան, դուք պետք է իմանաք, որ ես երեկ հայտարարեցի, որ ականապատ դաշտերի քարտեզները վերադարձվել են Ադրբեջանին։ Բայց տպավորություն են ուզում ստեղծել, թե մենք ինչքան ունենք, բոլորը վերադարձվել է։ Ամենևին էլ այդպես չէ, վերադարձվել է ընդամենը մի փոքր մասը, բայց չեմ կարող ասել ոչ շոշափելի մասը»։

Նա նշեց, որ դրանք այն տարածքների քարտեզներն են, որոնք չեն բաժանում հայկական ու ադրբեջանական կողմերը. «Դրանք այն տարածքների քարտեզներն են, որոնք ցավոք, գտնվում են ադրբեջանցիների թիկունքում։ Եվ մեզ համար զարմանալի էր, որ չնայած Ադրբեջանում արդեն այս ընթացքում բազմաթիվ զոհեր կային այդ ականների վրա, քաղաքացիական մարդիկ, բայց Ադրբեջանը քայլ չէր անում, որ մենք այս գործը առաջ տանենք։ Ընդ որում, ուզում եմ ասեմ, մենք ոչ թե քարտեզները փոխանակել ենք գերիների հետ, այլ մենք քայլի դիմաց արել ենք քայլ։ Եվ մենք էլի քայլի դիմաց պատրաստ ենք լինելու անել քայլ։ Մենք սա նույնիսկ չէինք փոխկապակցում, բայց տեսնելով, որ Ադրբեջանը դադարեցրեց գերիների վերադարձը, ըստ էության, նախկինում, մենք էլ դադարեցրեցինք քարտեզների վերադարձը։ Եթե գերիների վերադարձը դադարեցված չլիներ, Ադրբեջանում այդքան քաղաքացիական զոհեր չէին լինի ականների վրա»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930