Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Արմավիրի նախկին քաղաքապետը կալանավորվել է․ Գոռ Աբրահամյան

Հունիս 13,2021 22:33

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Դատարանը բավարարել է Արմավիրի նախկին քաղաքապետ, 2021 թ․ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Ռ․ Խ․-ի և Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ․ Պ․-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունները, նրանք կալանավորվել են։

Հիշեցնեմ, որ հունիսի 10-ին ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում Ջանֆիդա գյուղում գտնվող Գ. Պ.-ի տանը վերոնշյալ երկու անձինք բռնվել էին 9.000.000 ՀՀ դրամ ընտրակաշառքի գումարի փոխանցման պահին։

Երեկ նշված դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, օրենքով սահմանված կարգով ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին միջնորդություններ էր ներկայացրել ընտրություններին մասնակցող դաշինքի պատգամավորության ցուցակում ընգրկված Ռ․ Խ-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու նպատակով, որոնք ԿԸՀ-ն բավարարել էր։

Ռ․Խ-ին և Գ․Պ-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ խմբի կազմում նախնական համաձայնությամբ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի օգտին քվեներ ապահովելու և Ջանֆիդա գյուղի երկու կամ ավելի անձանց շրջանում ընտրակաշառք բաժանելու նպատակով 9 մլն ՀՀ դրամ փոխանցելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930