Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ՀՀ-ն նոր պատերազմի ներուժ ունենար, Սյունիքի մարզ Ադրբեջանի ներխուժումը կարող էր վերածվել պատերազմի»․ Մարուքյան

Հունիս 14,2021 12:38 Share
Աջակցեք aravot.am-ին

«ՀՀ-ում որեւէ քաղաքական ուժ չի ասում, որ կարող է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չեղարկել։ Կարծում եմ՝ բոլորը հասկանում են, որ դրա չեղարկումը նոր պատերազմն է։ Եթե Հայաստանը նոր պատերազմի ներուժ ունենար, կարծում եմ՝ Սյունիքի մարզ Ադրբեջանի ներխուժումը կարող էր վերածվել պատերազմի, բայց մենք գնում ենք բանակցությունների ճանապարհով»,-նախընտրական քարոզարշավի ժամանակ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հարցին, թե իշխանության գալու դեպքում ի՞նչ մոտեցում են ցուցաբերելու Արցախի հարցով նոյեմբերի իննի եռակողմ հայտարարությանը։

«Բոլոր նրանք, ովքեր կասեն, թե ընտրություններից հետո կարող են նոր պատերազմ սկսել կամ պատերազմով ադրբեջանցիներին հանել մեր տարածքից, կամ արկածախնդիր են, կամ ստախոս։ Երկրիդ հնարավորությունները պետք է հաշվի առնել։ Նոր ենք դուրս եկել կործանարար պատերազմից»,-նկատեց Էդմոն Մարուքյանը։

Նա փաստեց, որ նոյեմբերի իննի փաստաթուղթն իրագործված է հայկական կողմից, սակայն «դե յուրե» եւ «դե ֆակտո» իրագործված չէ Ադրբեջանի կողմից, հետեւաբար, Ադրբեջանը ոչ թե մեզանից պետք է ականապատման քարտեզ ու ճանապարհներ ուզի, այլ կատարի հայտարարության կետերը, մասնավորապես՝ հայ ռազմագերիների վերադարձը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: