Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Բարսեղյան. «Ակնկալում եմ՝ մարդիկ կմասնակցեն ընտրություններին, և արդյունքները խնդրահարույց չեն լինի»

Հունիս 17,2021 20:30

«Մենք լսում ենք շատ կոպիտ խոսք ուղղված ժողովրդավարության և մարդու իրավունքների դեմ»,- Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի կազմակերպած առցանց քննարկման ընթացքում ասաց ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Նա նշեց, որ դրանք նոր խոսակցություններ չեն. Ավելի քան 20 տարի պաշտոնյաները ասել են, որ սովորաբար ժողովրդավարությունը և մարդու իրավունքները դեմ են ազգային անվտանգությանը:

Լևոն Բարսեղյանը ընդգծեց, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խոստանում է նույն բաները, ինչ 3 տարի առաջ: Ըստ նրա փոխվել են պարզապես բառերը, օրինակ՝ թավշյա հեղափոխությունը դարձել է պողպատյա հեղափոխություն. «Այս 2.5 տարիների ընթացքում շատ մարդիկ հիասթափվել են նոր կառավարությունից, և նրանք որոշել են քվեարկել այլ կուսակցությունների օգտին»:

Նա կարծում է, որ քվեարկության արդյունքները հրապարակելուց հետո ընդդիմությունը կբողոքարկի արդյունքները, հանրահավաքներ, երթեր կկազմակերպի. «Դա կախված է, թե ինչ ձայներ կստանան նրանք: Եթե նրանք ստանան 25 տոկոսից ավել, միգուցե նրանք ավելի նվիրված մնան իրենց պայքարի շարունակմանը՝ փորձելով խախտումներին սահմանադրական լուծումներ գտնել, նրանք շատ ապացույցներ կբերեն, որ մեծ խախտումներ են եղել, և դրանք են պատճառ հանդիսացել, որ իրենք պարտվել են: Եթե նրանք 20 տոկոսից պակաս ձայն ստանան, նրանք այդքան էլ նվիրված չեն լինի բողոքարկմանը: Նրանք կշարունակեն ատելության խոսք տարածել, սպանության կոչեր կհնչեցնեն: Կարծում եմ՝ այս կերպ կլինի»:

Լևոն Բարսեղյանը համարում է, որ իշխող կուսակցությունը մեծ հնարավորություն է բաց թողել, բայց ըստ նրա, նրանք հասկացել են իրենց սխալները. «Վստահ չեմ, որ իրենք կիրագործեն հեղափոխության ամբողջ օրակարգը, որը բաց են թողել: Ես խորապես համոզված եմ, որ հասարակության հավաքական իմաստությունը ավելի բարձր է, քան գնահատում են քաղաքական առաջնորդները: Հավատացած եմ, որ մարդիկ իրենց ընտրությունը կկատարեն, և ընտրությունների արդյունքները մեծամասամբ կբավարարեն հասարակությանը: Ակնկալում եմ, որ մարդիկ կմասնակցեն ընտրություններին, և արդյունքները խնդրահարույց չեն լինի: Եվ ես չեմ հավատում քաղաքացիական պատերազմի մասին խոսակցություններին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930