Լրահոս
Օրվա լրահոսը

«Փողոցը որեւէ մեկը չի վերցրել մեր ձեռքից․ պետք լինի՝ փողոցում էլ պայքար կլինի»․ Արծվիկ Մինասյան

Հունիս 22,2021 19:35

«Իշխանությունն անցել է «պողպատե մանդատ» կոչված հիմարության կիրառմանը։ Պատահական չի, որ փորձում են հանրության շրջանում ուժեղի տպավորություն ստեղծել։ Այն, ինչ այստեղ կատարվում է, կապ չունի իրավունքի հետ։ Այս գործն առհասարակ քննարկման ենթակա չպետք է լիներ։ Սա ծաղր է իրավական պետության հանդեպ»,-Արմեն Չարչյանին կալանավորելու քննիչի միջնորդության քննարկման ժամանակ դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։

Հիշեցնենք, որ «Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի ղեկավար Արմեն Չարչյանը, որը նաեւ «Հայաստան» դաշինքով պատգամավորության թեկնածու է, մեղադրվում է կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերեւույթ հարկադրելու համար, մեղադրանքը չի ընդունում, այն համարում է քաղաքական հետապնդում եւ գտնում է, որ իր մասնակցությամբ հայտնի ձայնագրությունում  ուղղորդման տարրեր չկան։ Արծվիկ Մինասյանը նշեց, որ նման ապօրինությունները բացառելու համար խորհրդարան անցած «Հայաստան» դաշինքը կանխելու է երկրում բռնապետության հաստատումը․ «Քաղաքացիները մեզ վստահության պատկառելի քվե տվեցին։ Չմոռանանք, որ փողոցը որեւէ մեկը չի վերցրել մեր ձեռքից։ Պետք լինի՝ փողոցում էլ պայքար կլինի։ Մենք կոտրվող տեսակ չենք»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930