Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչև հասա, ազատ պաշտոն չէր մնացել». Դավիթ Սանասարյան

Հունիս 23,2021 23:55

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպեցինք վերջինիս նախաձեռնությամբ։

Հանդիպման արարողակարգային հատվածը լուսաբանվել է (հղումը՝ ստորև), իսկ երկրորդ հատվածում բարձրացրել եմ  գերիների, սահմանային լարված իրավիճակի, ներքաղաքական և մի շարք այլ խնդիրների վերաբերյալ հարցեր։

Առաջիկայում ավելի լայն ձևաչափով հանդիպում տեղի կունենա, որտեղ ի թիվս այլնի՝ բարձրացնելու ենք 44-օրյա պատերազմն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծման կարևորագույն հարցը։ Մենք պետք է խորությամբ հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել ու ովքեր են կրելու պատասխանատվություն արածների կամ չարածների համար։

Հ.Գ.  տեսա, որ տարածում են, թե իբր գնացել էի պաշտոն ստանալու նպատակով. մեր մեջ ասած մինչև հասա, ազատ պաշտոն չէր մնացել»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930