Լրահոս
Օրվա լրահոսը

«Պողպատը» պետք է կիրառվի բացառապես անօրինությունների դեմ, չպետք է լինի կառավարման առանցքային գործիքը. Հակոբ Բադալյան. «Հայկական ժամանակ»

Հունիս 24,2021 11:50

Հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ ընտրությունների արդյունքում Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ի հայտ եկել: ՀԺ-ին տված հարցազրույցում վերլուծելով ընտրությունների արդյունքներն ու հետընտրական իրավիճակը՝ այսպիսի կարծիք հայտնեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը.

Ո՞րը պետք է լինի իշխանության գլխավոր անելիքը այս նոր՝ «պողպատե մանդատի» պայմաններում:

– «Պողպատը» պետք է կիրառվի բացառապես անօրինությունների դեմ, չպետք է լինի կառավարման առանցքային գործիքը: «Պողպատով» պետք է ապահովվի օրինականություն, սահմանադրական կարգի հաստատում, իսկ մնացյալ առումով գլխավոր խնդիրը պետք է լինի կառավարման արդյունավետության ապահովումը: Այս իշխանության «Աքիլեսյան գարշապարը» եղել է կադրային  քաղաքականությունը եւ հիմա պետք է շատ մեծ ուշադրության արժանացնել նաեւ այս հանգամանքը եւ հանրային համերաշխությանն ուղված միջոցառումները:

Կարելի՞ է համարել, որ այն նպատակը, որի համար հայտարարվեց արտահերթ ընտրություն, իրականացված է: Մեր երկրում արդյոք հաղթահարվա՞ծ է ներքաղաքական ճգնաժամը:

– Ընտրությունը կարեւորագույն ելակետ է՝ այդ ուղղությամբ ավելի առարկայական  առաջ գնալու համար: Ասել, որ ամբողջովին հաղթահարված է՝ կլինի չափազանցություն: Այս ընտրական գործընթացը ձեւավորվել էր որոշակի քաղաքական կոնսենսուսի պայմաններում, հետեւաբար եթե չկա ընտրությունների արդյունքը կասկածի տակ  դնելու լուրջ փաստարկ, իսկ կարծես թե այդպիսի փաստարկ գոյություն չունի, ապա քաղաքական ուժերը պետք է առաջին հերթին հանուն Հայաստանի անվտանգության եւ զարգացման ընդունեն այս ելակետը եւ շարժվեն առաջ:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930