Արարատի մարզի Նորամարգ համայնքում բացվել է Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար անմահացած հայորդիների հիշատակը հավերժացնող խաչքար:
Խաչքարի տեղադրման արարողությանը ներկա են եղել Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, պատերազմում զոհված հերոսների ընտանիքի անդամներ, հարազատներ ու բարեկամներ, հյուրեր:
Կոթողի տեղադրման նախաձեռնությունը համայնքի բնակիչներինն է:
Արարատի մարզպետարան