Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրը դեռ փնտրվում է․ Գյումրու փողոցներից մեկում հայտնաբերված նորածինն ամենայն հավանականությամբ ծնվել է դաշտում

Հուլիս 05,2021 16:31

Երկու օր առաջ Գյումրու Շահումյան փողոցում՝ ավտոկայանից դեպի գերեզման տանող սեփական տներից մեկի ցանկապատերի տակ հայտնաբերված նորածին տղայի մայրը դեռ իրավապահների կողմից փնտրվում է։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Շիրակի դատախազ Գուրգեն Գրիգորյանը։

Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի բուժական գծով փոխտնօրեն Հասմիկ Խաչատրյանը ևս տեղեկացրեց, որ երեխայով առայժմ հետաքրքրվողներ չկան։ Նրա վիճակը, ըստ մեր զրուցակցի, կայուն է, բավարար է, արդեն կերակրվում է։

Փոխտնօրենի ասելով, սկզբում, երբ երեխային տեղափոխել են հիվանդանոց, եղել է սառած՝ 4-5 ժամ մնացել է դրսում, կեղտոտ, բարակ սավանով փաթաթված։ Բժիշկները սպասել են անգամ ամենավատ ելքին, քանի որ նորածին երեխան անկանխատեսելի է։

Բարեբախտաբար, երեխան շատ արագ կազդուրվել է, վիճակը կարգավորվել է, դեռ բուժման մեջ է․ նրա պորտալարը կտրված չի եղել, ինֆեկցիա է անցել պորտալարից, այժմ էլ ստանում է համապատասխան բուժում։

Մեր դիտարկմանը, թե մասնագիտական կարծիքներ հնչեցին, որ երեխան ծնվել է ոչ հիվանդանոցային պայմաններում, փոխտնօրենն ասաց․

«Այո՛, երեխան եղել է կեղտոտ, փոշոտ, երեխայի վրա եղել են խոտի մնացորդներ, դա մեզ հիմք է տալիս ենթադրելու , որ նա ոչ մաքուր պայմաններում է ծննդաբերել, հավանաբար դաշտային պայմաններում»,- ասաց Հասմիկ Խաչատրյանը։

Մեր զրուցակիցն ասաց, որ իրենք կզբաղվեն երեխայի բուժական հարցերով, մնացած հարցերը կլուծեն պատկան մարմինները։

«Ասել, որ ծննդաբերողը գյումրեցի է, սխալ կլինի, քանի որ որևէ տեղեկություն չունենք։ Նման դեպքերում, երբ երեխաներից հրաժարվում են, փորձում են իրենց տարածաշրջանից հեռացնել, որպեսզի հետքերը կորեն։ Ես կարծում եմ՝ իրավապահներն այս դեպքում մորը փնտրում են Գյումրիից հեռու տարածքներում»,-ասաց Հասմիկ Խաչատրյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031