Լրահոս
Օրվա լրահոսը

«Մտածել է տիկնիկ է՝ դարպասների տակ, պարզվել  է՝ երեխա է»․ մանրամասներ՝ Գյումրու Ավզնոց թաղամասում նորածին տղային լքելու մասին

Հուլիս 03,2021 14:54
shtap

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրիում այսօր նորածին տղա երեխային են թողել  ու փախել։

ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն Aravot.am-ին տեղեկացրել էր, որ առավոտյան ժամը 10․00-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Գյումրու Շահումյան փողոցում երեխայի են թողել։ Նախնական տվյալներով արական սեռի է, օպերատիվ քննչական խումբ է մեկնել դեպքի հասցե, երեխան  կենդանի է եղել։

Նրան տեղափոխել են Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց։

Գյումրու շտապօգնության կայանի տնօրեն Արթուր Մանուկյանն Aravot.am-ին պատմեց, որ  ավտոկայանից դեպի գերեզման տանող  ճանապարհի  տներից մեկի ցանկապատի տակ երեխային հայտնաբերել  է Գյումրու  բժիշկներից մեկը։

«Բժիշկն ինձ պատմեց, որ իրեն թվացել  է՝ տիկնիկ է ցանկապատի տակ դրված, բայց մլավոցի պես ձայն է լսել, մի պահ մտածել է կատու անցավ, բայց հետո տեսել է շարժվում է, մոտեցել է, նորածին երեխա է եղել։

Ասում է՝ զգացի, որ շնչում է, անմիջապես և՛ ոստիկանություն է զանգել, և՛ շտապօգնություն։

Մեր բժիշկները գնացել էին, պորտալարը դեռ կտրած չի եղել, տեղափոխել են Ավստրիական մանկական հիվանդանոց։ Եթե պորտալարը դեռ կտրած չէ, երևի թե գիշերն է  ծնվել էդ երեխան, ծածկոցով փաթաթած՝ դրել էին այդտեղ։

Հասուն երեխա է,  հիվանդանոցում կշռել էին, 3 կիլոգրամ , 100 գրամ է քաշը», -ասաց Արթուր Մանուկյանը։

Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանն էլ մեզ տեղեկացրեց, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-106  հոդվածի հատկանիշներով, այն է՝ մոր կողմից նորածին երեխային սպանության փորձ կատարելը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031