Լրահոս
Օրվա լրահոսը

Չաուշեսկուներին հիշելու համար Միհրան Հակոբյանի հանդեպ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է

Հուլիս 06,2021 20:08

Փաստաբան Միքայել Շխիմյանն իր ՖԲ էջում գրում է.

Երկարատև քննությունից հետո, այսօր, վարույթն իրականացնող մարմինը որոշում կայացրեց դադարեցնելու քրեական հետապնդումը վստահորդիս, «Քառյակ մեդիա» ընկերության համահիմնադիր, նախկին պատգամավոր, ԵՊՀ դասախոս, Միհրան Հակոբյանի նկատմամբ:

Խոսքը հայտնի «Չաուշեսկու» գործի մասին է, մասնավորապես Մ.Հակոբյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանից հետո, երբ վերջինս, հանդիսանալով պատմաբան, իր հարցազրույցներից մեկում որպես պատմական փաստարկ մեջ էր բերել Ռումինիայի նախագահ Նիկոլայ Չաուշեսկու (լուսանկարում) կյանքի պատմությունը, վերջինիս անփառունակ վախճանը…

Շնորհակալ ենք վարույթն իրականացնող մարմնին օբյեկտիվ որոշում կայացնելու համար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031