Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ՍԴ-ն անվավեր ճանաչի ընտրությունների արդյունքները, դատավորների հանդեպ քրեական հետապնդում պետք է սկսվի»․ սահմանադրագետ

Հուլիս 09,2021 13:50

«Երկրորդ անգամ ՀՀ-ում տեղի են ունեցել ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ, սակայն ընտրակեղծիքներ թույլ տված ուժերը դիմել են ՍԴ։ Դա այն դեպքում, երբ գործող իշխանությունը կատարել է իր հիմնական հանձնառությունը եւ երկրորդ անգամ կազմակերպել ազատ ընտրություններ»,-ՀՀ սահմանադրական դատարանի առաջ այսօր հայտարարեց սահմանադրագետ Արտաշես Խալաթյանը։

Հիշեցնենք, որ ՍԴ-ն այսօր միասնական վարույթում քննարկում է ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների՝ հունիսի քսանի ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները։

Արտաշես Խալաթյանի խոսքով՝ նախկինում սահմանադրական դատարանն ունեցել է ոչ միանշանակ հետագիծ եւ ամենաքաղաքականացված ինստիտուտներից է եղել, որը լեգիտիմացրել է բռնապետական ռեժիմի իրականացրած նախկին ընտրությունների արդյունքները․ «ՍԴ դատավորները պետք է սթափվեն ու թոթափեն նախորդ քաղաքական իշխանությունների հետ ունեցած կոռուպցիոն կապերը։ Նրանք այսօր իրենց հորջորջել են ընդդիմություն եւ մարտահրավեր են նետել ՀՀ ժողովրդավարությանը։ ՍԴ-ն ժողովրդի կողքին կանգնելու պարագայում նրանց դիմումները պետք է մերժի։ Միայն այդ պարագայում ՍԴ-ն կարող է հույս ունենալ, որ անգամ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով խայտառակ որոշումից հետո ժողովուրդը կների իրեն։ Իսկ եթե ՍԴ-ն կասկածի տակ դնի ընտրությունները, ապա խաչ կքաշի իր՝ որպես պետական ինստիտուտի ճակատագրի վրա, դատավորներն էլ խաչ կքաշեն իրենց մասնագիտական գործունեության վրա»։

Խալաթյանի խոսքով՝ եթե ՍԴ-ի որոշմամբ անվավեր ճանաչվեն ընտրությունների արդյունքները կամ որեւէ կերպ վերանայվեն, ապա դա հիմք կհանդիսանա՝ որոշմանը կողմ քվեարկած ՍԴ դատավորների հանդեպ քրեական հետապնդում հարուցելու համար՝ ակնհայտ անարդար դատական ակտի կայացման, որն առաջացրել է ծանր հետեւանքներ եւ պաշտոնեական դիրքի չարաշահման համար։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. garo says:

    “Ձախ ձու” դաշինքը հավաքվելա ՍԴ-ի դիմաց:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031