Լրահոս
Օրվա լրահոսը

Արտադրվելու է հիմնականում 7-10 տարեկան կոնյակ, հիմնական մասն արտահանվելու է. Փաշինյանը ծանոթացել է «Սարանիստ»-ի ապակիների արտադրության գործընթացին ու նորաբաց կոնյակի գործարանի գործունեությանը

Հուլիս 16,2021 18:29

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի ուղեկցությամբ այցելել է Կոտայքի մարզում գործող «Սարանիստ» ընկերություն, որը զբաղվում է ապակիների արտադրությամբ, իսկ բոլորովին վերջերս սկսել է գործել կոնյակի գործարանը:

Ընկերության սեփականատեր Մելիք Մանուկյանը շրջայցի ընթացքում ներկայացրել է ապակու, այնուհետև կոնյակի արտադրության գործընթացն ու զարգացման ծրագրերը:
Նշվել է, որ ներկայումս ընկերությունն ունի ապակու 4 արտադրամաս՝ առանձին վառարաններով, որոնք հնարավորություն են տալիս միաժամանակ արտադրել տարբեր գույների և նշանակության ապակի, այդպիսով բավարարելով շուկայում առկա պահանջարկը։

Ընկերությունը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով ու սարքավորումներով: Այստեղ ներկայումս աշխատում է մոտ 700 մարդ։ Շահագործվում է 7 հոսքագիծ։

Դեռևս 2005թ.-ից «Սարանիստ»-ը սկսել է արտադրել տարաներ՝ գինու, կոնյակի, գարեջրի, հանքային ջրի, հյութերի համար։ Ընկերությունն իր արտադրանքի գրեթե կեսն արտահանում է Վրաստան:

Անդրադառնալով կոնյակի արտադրությանը՝ Մելիք Մանուկյանը նշել է, որ արտադրվելու է հիմնականում 7-10 տարեկան կոնյակ, որի հիմնական մասն արտահանվելու է: Ընկերությունը նախատեսում է արդեն այս տարի մթերել 1500 տոննա խաղող: Ներկայում ընթացքի մեջ է խաղողագործների հետ համապատասխան պայմանագրերի կնքման գործընթացը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ողջունել է ընկերության գործունեության ընդլայնման, նոր ներդրումային ծրագրեր իրականացնելու, նոր աշխատատեղեր ստեղծելու նախաձեռնությունը և հավելել, որ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում նպաստել նմանատիպ նախագծերի արդյունավետ իրականացմանը:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031