Լրահոս
Օրվա լրահոսը

Առեղծվածային մահ Գյումրիի բնակարաններից մեկում․ հայտնաբերվել են 37-ամյա մոր ու 9 տարեկան տղայի դիերը

Հուլիս 26,2021 13:54

Քիչ առաջ Գյումրիի Բագրատունյաց օղակի 8-րդ շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել են 37-ամյա կնոջ և նրա 9-ամյա որդու դիերը։

Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ տվյալ բնակարանի բնակիչները չեն արձագանքում թակոցներին, ահազանգը ստացվել է ժամը 12․47-ին, մեկնել է օպերատիվ խումբ ու բնակարանում հայտնաբերվել են մոր ու երեխայի դիերը։

Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։ Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները, նա նշեց, որ հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031