Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարձակվել է խանութի աշխատակցուհու վրա, դաժան ծեծի ենթարկել ու հափշտակել մոտ 3 մլն դրամ». shamshyan.com

Հուլիս 27,2021 23:15

Այսօր՝ հուլիսի 27-ին, դանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել  Արմավիրի մարզում: Ժամը 18:30-ի  սահմաններում դանակով զինված տղամարդը մտել է Էջմիածին քաղաքի Բաղրամյան  82 հասցեում գործող  «Թոթլ կերային հավելումներ,  համակցված կերեր, եկամտաբերության տեխնոլոգիաներ» խանութ և  այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, վարչության պետի տեղակալ Վահան Մաթևոսյանը: Ժամանել են նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի պոետ Ռաֆայել Պողոսյանն ու բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Ֆիշյանը:

Դեպքի վայրում հավաքվածներից մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Մենակ էն տեսանք, որ մեծ թվով ոստիկաններ եկան, իսկ մինչ այդ էլ  խանութի աշխատակցուհի Էսլենդային  մարմնական վնասվածքներով  էջմիածնի հիվանդանոցի բժիշկների կողմից օպերատիվորեն տեղափոխեցին Էջմիածնի հիվանդանոց, որից հետո ոստիկաններն ու քննիչները տարածքը լենտերով փակեցին,  բայց իմացանք,  որ ներսում, երբ ճիվաղը հարձակվել է վաճառողուհու վրա, նա դիմադրություն է ցուցաբերել ու մարմնական վնասվածքներ է ստացել»:

Ֆոտոլրագրողը հայտնում է. «Ներսում ոստիկաններն ու քննիչները  հայտնաբերել են արնանման հետքեր, գետնին թափված դրամներ՝ մեծ մասը արյունոտ, կոտրված դանակի շեղբ: Ճիվաղը այնուամենայնիվ կարողացել է հափշտակել խոշոր չափի գումար: Ըստ նախնական տեղեկությունների՝ այն կազմում է  2-3 մլն դրամ»:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ Էջմիածնի հիվանդանոց տեղափոխված կինը տեղափոխվել է Երևանի «Աստղիկ» բժշկական  կենտրոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031