Լրահոս
Օրվա լրահոսը

Չեխիայում գնացքներ են բախվել. կա երկու զոհ, տասնյակ վիրավորներ

Օգոստոս 04,2021 14:25

«Ազատություն». Չեխիայի արևմուտքում բախվել են ուղևորատար երկու գնացքներ, կան տասնյակ վիրավորներ, առնվազն երկու մարդ զոհվել է։

Ոստիկանության հաղորդմամբ, վթարվել են միջպետական՝ Պրահայից Մյունխեն ուղևորվող էքսպրեսն ու ներհանրապետական՝ Պլզեն-Դոմազլիցե գնացքը։

Պատճառների մասին մանրամասներ դեռ չեն հաղորդվում։ Հայտնի է, որ վիրավորներից չորսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նրանք հիվանդանոց են տեղափոխվել ուղղաթիռով, ևս յոթը վիրահատության կարիք ունեն։

Մեկ տարի առաջ հուլիսին նույնպես Չեխիայում նմանատիպ երկու պատահար էր գրանցվել, որոնց զոհ էին դարձել երեք մարդ, մի քանի տասնյակը՝ վիրավորվել։

Հեղինե ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031