Լրահոս
Օրվա լրահոսը

Freedom House. Հայաստանի իշխանությունները պետք է հրաժարվեն եզդի իրավապաշտպանի դեմ առաջադրված մեղադրանքներից և պաշտպանեն խոսքի ազատությունը

Օգոստոս 04,2021 14:42

Ի պատասխան Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ)՝ եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի դեմ հարուցված քրեական գործի և մեղադրական եզրակացության, ինչպես նաև Ազգային ժողովի՝ վերջերս հաստատված օրինագծի, ըստ որի քրեականացվում է պետական պաշտոնյաների և այլ գործիչների վերաբերյալ քննադատությունը, Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել:

«Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ վերջին տարիներին ժողովրդավարության և իրավունքների ձեռքբերումները վտանգված են: Եզդի իրավապաշտպանի նկատմամբ անհիմն քաղաքական հետապնդումը մտահոգիչ է ոչ միայն Հայաստանում փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքի, այլ նաև քննադատություններին կառավարության արձագանքի տեսանկյունից»,- ասել է Freedom House-ի եվրոպական և եվրասիական ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդետը:

«Լուրջ վիրավորանքը» և այլ տեսակի քննադատությունները քրեականացնող օրենսդրության ներդրումը, հատկապես՝ ուղղված պետական պաշտոնյաներին, խեղդում է խոսքի և քաղաքական ընդդիմության ազատությունը: Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին, Ազգային անվտանգության ծառայությանը և գլխավոր դատախազությանը անհապաղ հրաժարվել Սաշիկ Սուլթանյանին առաջադրված մեղադրանքից և վերացնել հակասահմանադրական օրենսդրությունը, որը խոչընդոտում է խոսքի ազատությանը»,- ասել է նա:

Պատրաստեց Ամի ՉԻՉԱԿՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031