Լրահոս
Օրվա լրահոսը

Արյան դոնորությունը բացառող ժամանակավոր հակացուցումների շարքում ներառված են նաև պատվաստումները

Սեպտեմբեր 01,2021 16:33 Share

Առողջապահության նախարարությանը հաճախ հասցեագրվող հարցերից մեկը

Հարց. COVID-19-ի դեմ պատվաստումը արյան դոնորության հակացուցո՞ւմ է:

Պատասխան. արյան դոնորությունը բացառող ժամանակավոր հակացուցումների շարքում ներառված են նաև պատվաստումները, երբ մարդը որոշ ժամանակ անց կարող է դառնալ դոնոր: Հարկ է նշել, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութերը ինակտիվացված (սպանված), վիրուսային վեկտոր, գենետիկ (ՌՆԹ), պրոտեինային պատվաստանյութեր են։ Այդ խմբի պատվաստանյութերը արյան դոնորության մշտական հակացուցում չեն:

Առողջապահության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել