Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՛չ բեկորների «առատությունը», ո՛չ էլ մարդատյացության չնոսրացող բառապաշարը չեն կարող արմատախիլ անել պայքարելու մեր տենչը. Արտակ Բեգլարյան

Սեպտեմբեր 01,2021 17:42

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը

Շնորհավոր գիտելիքի ու դպրության օրը:
Ստեփանակերտի համար 10 դպրոցում այսօր առաջին դասարան է հաճախել ավելի քան 150 աշակերտ: Սա այն կրթօջախն է, որը մայրաքաղաքում ամենից շատն է տուժել արցախյան վերջին պատերազմում և դեռևս լիովին չի թոթափել հրթիռակոծության հետևանքները: Չնայած հասցված վերքերին՝ այս դպրոցը նորից իր գիրկն է առնում աշակերտներին՝ ապահովելու արժանապատիվ սերնդափոխությունը սեփական հայրենիքում:

Ո՛չ բեկորների «առատությունը», ո՛չ էլ մարդատյացության չնոսրացող բառապաշարը անկարող են արմատախիլ անել մեր պայքարելու տենչը, քանի որ հարցը մեր ազգային իրավունքներին, կամքին և արժանապատվությանն է վերաբերում:

Համոզված եմ, որ թեև վերջին պատերազմը ծանր հարված է հասցրել նաև կրթության ոլորտին, այդուհանդերձ, համառ ու նպատակասլաց աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի վերաձևել կրթության որակի հանդեպ ունեցած մեր պատկերացումներն ու մոտեցումները: Մեր վճռականությունն ու կամքը բազմապատկվել են պատերազմից հետո, որպեսզի մենք արժեք ստեղծենք ու փոխանցենք մեր սերունդներին:

Դպրոցի կարևորագույն առաքելությունն է սերմանել այն ծառայողական արժեքաբանությունն ու մտածողությունը, որ ստացած գիտելիքներն ու հմտությունները պետք է ծառայեցվեն Հայրենիքի ու ժողովրդի համար: Սա ծառայություն է Հայրենիքին, դպրոցը ծառայության սկիզբն է ու դպրանոցը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930