Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնստանտին Զատուլին. Ռուսաստանը թույլ չի տա անպատիժ կերպով ստորացնել հայ ժողովրդին՝ իր պատմական հողի վրա

Սեպտեմբեր 01,2021 17:58

Ա1+. ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը նամակ է հղել «ՊրոԱրցախ» ֆորումի մասնակիցներին։

«Շնորհավորում եմ Ձեզ և Արցախի Հանրապետությանը, որ չնայած բոլոր խոչընդոտներին, դուք այսօր հավաքվել եք միասին: Եթե ​​հիշում եք, ես պատիվ ունեցա մի քանի տարի առաջ Ձեր ֆորումում ներկայացնել Արցախի Հանրապետության անկախության վերաբերյալ իմ տեսակետները:

Կարծում եմ, որ անցյալ տարվա պատերազմը Արցախում չպետք է տեղի ունենար, եւ ռուս եւ հայ ժողովուրդները շատ բան կորցրին այս արյունալի հակամարտության արդյունքում՝ իհարկե, ոչ հավասար: Բայց Ստեփանակերտում եւ Երևանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում, պետք է իմանան, որ անհանգստացած Ռուսաստանը թույլ չի տա, որ հայ ժողովուրդը անպատիժ կերպով ստորացվի իր պատմական հողի վրա: Սրա գրավականը ռուս խաղաղապահների ներկայությունն է Արցախում:

Շատ եմ ցավում, որ այս անգամ չեմ կարող անձամբ մասնակցել Ձեր ֆորումին, քանի որ նախընտրական քարոզարշավը իմ՝ Սոչիի ընտրատարածքում մտնում է կարևոր եզրափակիչ փուլը: Բայց հոգեպես մենք միասին ենք: Հուսով եմ `ընտրություններից հետո առաջին արտասահմանյան ուղեւորությունս կկատարեմ Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ»,- գրել է Զատուլինն իր նամակում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930