Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկան, ինտերվյու տվին ու գնացին, մի հատ չլսեցին՝ ուսուցի՛չ, դու ի՞նչ խնդիր ունես, սահմանամերձ գյուղի բնակիչ ես». Սոթքի ուսուցչուհին՝ ԿԳՄՍ նախարարին (տեսանյութ)

Սեպտեմբեր 02,2021 17:30

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը երեկ, ինչպես տեղեկացրել ենք, այցելել էր սահմանամերձ համայնքների դպրոցներ, այդ թվում՝ Սոթքի դպրոց:

Դպրոցի ուսուցչուհի, հասարակագիտություն եւ եկեղեցու պատմություն դասավանդող Բելլա Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ շատ վիրավորվել է նախարարի այդ այցից. «Հարգելիներս, փոխնախարարը, նախարարը որ գալիս են դպրոց, գուցե իրենք լսեին, թե ուսուցիչն ի՞նչ խնդիրներ ունի: Եկան, ինտերվյու տվին ու գնացին, մի հատ չլսեցին՝ ուսուցի՛չ, դու ի՞նչ խնդիր ունես ընդհանրապես, սահմանամերձ գյուղի բնակիչ ես: Դա վիրավորական է, հասկանո՞ւմ եք: Մենք էլ մարդ ենք: Որ մենք նախարարի պաշտոնում չենք, չի նշանակում, որ մենք մարդ չենք: Պաշտոնում լինելը մարդու չափանիշ չի»:

Խոստացանք ուսուցչուհու ասելիքը տեղ հասցնել, հորդորեցինք ներկայացնել, թե ինչ խնդիրներ ունեն, Բելլա Մարտիրոսյանը արձագանքեց. «Մենք ոչ մի խնդրի չենք բախվում, ամուր կանգնած ենք մեր սահմանի վրա ու կանգնելու ենք: Մարդն այսպես թե այնպես մահկանացու է, բայց երբ պետությունն է մահանում, երբ ժողովրդի հավատն է մահանում պետության հանդեպ… ա՛յ, այստեղ արդեն պետությունը կործանման առաջ է կանգնած»:

Ավելի ուշ, երբ նախարարին փոխանցեցինք, որ ուսուցչուհին իրենից վիրավորվել է, Վահրամ Դումանյանն ասաց, որ ինքը պատրաստ էր հանդիպել, բայց դպրոցի տերը տնօրենն է, նա պետք է կազմակերպեր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930