Ինչպես հայտնել էինք, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը, որի խափանման միջոց է ընտրված կալանքը եւ որը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, այսօր հայտարարել է, թե իր հանդեպ քաղաքական հետապնդման պատասխանատուն ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն է։
Այս առիթով ի պատասխան Aravot.am-ի հարցադրման՝ բարձրագույն դատական խորհրդի լրատվական ծառայությունից մեզ հայտնեցին, որ Գագիկ Ջհանգիրյանն ասում է․ «Անհեթեթ հայտարարությունների անդրադառնալը, դրանք հերքելն անշնորհակալ գործ է»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































