Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի 3 քաղաքացիների նկատմամբ՝ «Ալ Քաիդա»-ին աջակցելու մեղադրանքով

Սեպտեմբեր 17,2021 14:12

Ermenihaber. ԱՄՆ-ում «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորմանն աջակցելու մեղադրանքով պատժամիջոցներ են սահմանվել 5 օտարերկրացիների նկատմամբ, որոնցից 3-ը Թուրքիայի քաղաքացիներ են, երկուսը՝ Եգիպտոսի։ Նրանք մեղադրվում են խմբավորմանը ֆինանսական և լոգիստիկ աջակցություն ցուցաբերելու մեջ։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ այդ որոշումը կայացվել է ԱՄՆ-ի՝ «Ալ Քաիդայի» ֆինանսավորման աղբյուրները վերացնելու մտադրությամբ։ Հրապարակված գրավոր հայտարարության մեջ նշվել է, որ ԱՄՆ–ն իր գործընկեր երկրների, այդ թվում՝ Թուրքիայի հետ շարունակելու է պայքարել «Ալ Քաիդայի» ֆինանսավորման դադարեցման ուղղությամբ։

Մեղադրվող հնգյակի պարագլուխը եգիպտացի Մաջդի Սալիմն է։ Հայտնի է, որ վերջինս նաև Թուրքիայում «Ալ Քաիդայի» գործունեության գլխավոր ղեկավարներից մեկն է։ Թուրքիայի քաղաքացիներն են 47–ամյա Նուրեթթին Մյուսլիհանը, 28-ամյա Նուրեթթին Մյուսլիհանը, 33-ամյա Սոներ Գյուրլեյենը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930