Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուի հետ

Սեպտեմբեր 25,2021 22:40

Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուի հետ:

Զրուցակիցները կարևորել են փոխադարձ վստահության վրա հիմնված հայ-ռումինական պատմական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը:

Քննարկվել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության խորացումը, առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երկկողմ տնտեսական համագործակցության հեռանկարներին՝ հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։

Արարատ Միրզոյանը և Բոգդան Աուրեսկուն մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ համագործակցության, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկման, Արևելյան գործընկերության ծրագրի օրակարգի շուրջ։

Անդրադառնալով ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությանը՝ Արարատ Միրզոյանը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անվերապահ հայրենադարձման հրամայականը: Կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930