Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ում պետք է ասեր՝ Հադրութն ու Շուշին օկուպացվա՞ծ են, չպետք է ասեր. Գագիկ Մելքոնյան

Սեպտեմբեր 27,2021 13:09

Թե 44-օրյա պատերազմից մեկ տարի անց ի՞նչ հետեւություններ է արել իշխանությունը՝ հարցին, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանն այսօր «Եռաբլուր» պանթեոն այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց. «Մենք հասկացանք, որ պետք է լինենք միասնական, ուժեղացնենք մեր բանակը, որպեսզի նման բաներ չկրկնվի»:

Նրա խոսքով, չպետք է ամեն անգամ բանակում անելիքների մասին բացեիբաց խոսել, քանի որ գաղտնի է:

Իշխանական պատգամավորը նաեւ կարծիք հայտնեց, որ արցախյան վերջին պատերազմում կորցրածը պետք է հետ բերենք, ինչպես Ադրբեջանն արեց, երբ պարտվել էր. «Ես մտածում եմ, որ կորցրածը պետք է հետ բերենք, ոչ թե հիմիկվանից գոռանք՝ հետ բերենք, հետ բերենք, այլ՝ սուսուփուս անենք: Ինչպես իրենք 1994-ին պարտվեցին, անցավ 25 տարի, հետ վերցրեցին: Իհարկե, մենք մեր տարածքները կորցրել ենք, պետք է հետ բերենք, դրա համար մեզ համբերություն է պետք եւ համախմբվել»:

Հարցին, թե ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը ինչո՞ւ չասաց, որ գոնե Հադրութն ու Շուշին Ադրբեջանն օկուպացրել է, Գագիկ Մելքոնյանն արձագանքեց. «Այսինքն` դուք մտածում եք, որ պետք է ասե՞ր: Այդ ամենը չպետք է ասել, պետք է սուսուփուս քո գործն անես»:

Հարցին՝ եթե տարածաշրջանային խաղաղության մասին ենք խոսում, ինչպե՞ս պետք է Շուշին ազատագրենք, պարոն Մելքոնյանը պատասխանեց. «Մենք խոսում ենք՝ տարիներ հետո ինչ ենք անելու, Էսօր չգնացինք ու Շուշին գրավեցինք: Պիտի գա ժամանակ, պետք է կարողանանք զինվել, պրոֆեսիոնալ բանակ ստեղծել, այդ ժամանակ հետագայի խնդիր է, թե ինչ կարող ենք անել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930