Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Ամբողջ աշխարհը եռում է, մեր բոլոր հարևանները զորավարժություններ են անում, բայց մենք կոչ ենք անում խաղաղության». Սերոբ Գասպարյան

Հոկտեմբեր 12,2021 20:55

«Նախկին, ներկա՝ բոլորը մեկ են: Չկա ընդդիմություն, չկա իշխանություն. Հայաստան աշխարհն անտեր է: Բոլոր հայերին կոչ եմ անում տեր կանգնել մեր երկրին»,-«Կանչ Հայրենյաց» Համահայկական Ազատագրական Միության ստեղծման առիթով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Սև Հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ Սերոբ Գասպարյանը:

«Տաղանդավոր Սերունդ» ՀԿ ներկայացուցիչ Միքայել Մարգարյանը ներկայացրեց «Կանչ Հայրենյաց» միության հայտարարությունը, որում մասնավորապես ամրագրված է. «Հայրենասերների խմբի կողմից  ստեղծվում է «Կանչ Հայրենյաց» Համահայկական Ազատագրական Միությունը, որի հիմնական նպատակն է լինելու ազատագրել ՀՀ-ն այն զավթած թրքասեր իշխանություններից և նրանց ծնունդ տված ու ծածուկ սատարող կեղծ ընդդիմությունից: Այս գործընթացներից անմիջապես հետո ապահովել նոր, արդար ընտրություններ»:

Սերոբ Գասպարյանն էլ տեղեկացրեց՝ լինելով սահմանամերձ շրջաններում, գյուղերում, դիրքերում, տեսել են մեր զինվորի վիճակը ու մանրամասնեց. «Ես՝ ինքս շատ նամակներ ստանալով՝ զրուցեցի մեր եղբայրների հետ և հասկացա, որ մենք բոլորս մի մտքի ենք, որ պետք է ազգը միավորվի: Իրական պատերազմ է, ՀՀ-ի՝ լինել-չլինելու խնդիր է: Կեղծ օրակարգ է դրված՝ իբր խաղաղության դարաշրջան: Ամբողջ աշխարհը եռում է, մեր բոլոր հարևանները զորավարժություններ են անում, բայց մենք կոչ ենք անում խաղաղության: Մենք համախմբման կոչ ենք անում»:

«Ադոնայի» իրավապաշտպան կազմակերպություն ՀԿ նախագահ Արտակ Գալստյանի (Վանոյի Արտակ) կարծիքով՝ հայտնվել ենք այս վիճակում ընդդիմության և իշխանության պատճառով. «Վերջին երեք տարվա ընթացքում թե′ ընդդիմության, թե ′ իշխանության գործունեության պատճառով այս վիճակում հայտնվեցին, և Թուրքիան ու Ադրբեջանը երբեք նման հաջողությունների չէին հասել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031