«ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հարությունյանը քննության առնելով «Սև Հովազ» կամավորական ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքի հետ զուգահեռ ընտրված սահմանափակումները վերացնելու մասին, որոշում կայացրեց այն բավարարել՝ թույլատրելով պաշտպանյալիս քարոզարշավի շրջանակներում հյուրընկալել, հաղորդակցվել այլ անձանց հետ, բացառությամբ դատավարության մասնակիցների հետ, այդ կերպ թույլ տալով Սերոբ Գասպարյանին իրացնելու իր սահմանադրական իրավունքը, որպես պատգամավորի թեկնածու մասնակցել քարոզարշավին» ,- հայտնում են փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանը և Ալեքսանդր Կոչուբաևը՝ հիշեցնելով, որ Սերոբ Գասպարյանը մեղադրվում է խմբի կազմում իշխանության զավթման նախապատրաստության մեջ։


















































