Լրահոս
Օրվա լրահոսը

Հայհոյել են ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի տեղակալին ու նրա մորը

Հոկտեմբեր 12,2021 21:55

Aravot.am-ի տեղեկություններով, Գյումրու  ոստիկանության Կումայրիի բաժին է դիմել երևանաբնակ գյումրեցի թոշակառու Ա․ Վ․-ն՝ հաղորդելով, որ հոկտեմբերի 1-ի առավոտյան Գյումրու 2-րդ գերեզմանատան մուտքի մոտ իր հանգուցյալ ամուսնու եղբոր երկու որդիները՝ Գ․ և Ռ․ Անտոնյանները մեքենան կանգնեցնելով ու իջեցնելով ապակիները՝ 5-7 րոպե հայհոյանքներ են տեղացել իր ու դստեր հասցեին։

Մեր տեղեկություններով, դուստրը՝ ՏաթևԱնտոնյանը, զբաղեցնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։

Կումայրիի բաժնում նախապատրաստվում են նյութեր․ ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում հայհոյողներին հայտնաբերելու ուղղությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031