Լրահոս
Օրվա լրահոսը

3 տարի է՝ քրեական գործ է հարուցված, բայց Արցախի ՊԲ բենզինի պահեստի պայթյունի թեմայով զբաղվող չկա: 200-ից ավելի զոհված ու անհետ կորած կա, բայց մեղավորներ չկան, գործով վճիռ չկա. Տիգրան Աբրահամյան

Նոյեմբեր 24,2026 11:31 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Երբ ՀՀ-ում ինչ-որ մարդ սոցիալական, կենցաղային կամ քաղաքական դրդապատճառներից ելնելով նույնիսկ մտքում հայհոյում է իշխանությանը՝ կալանավորում են:

2023 թվականի սեպտեմբերին 200-ից ավելի մարդ զոհ է գնացել Արցախի ՊԲ բենզինի պահեստի պայթյունին, 22 մարդ էլ մինչ այժմ անհետ կորած է:

3 տարի է՝ քրեական գործ է հարուցված, բայց թեմայով զբաղվող չկա: Պատկերացնո՞ւմ եք՝ 200-ից ավելի զոհված ու անհետ կորած մարդ կա, բայց մեղավորներ չկան, գործով վճիռ չկա:

Այդ մարդկանցից շուրջ 7 տասնյակը ուժային տարբեր կառույցների ներկայացուցիչներ էին, շատերը մարտական դիրքերից նոր էին իջել ու այս ողբերգության զոհը դարձել:

ՊԲ նախկին հրամանատար Կամո Վարդանյանը տաքուկ կաբինետ է գտել ՊՆ-ում ու հրաժարվում է այս մարդկանց ընտանիքների հետ հանդիպել, պարզաբանումներ տալ:

Սրանք տարրական մարդկային հատկանիշներ էլ չունեն, սրանց մենակ փողն ու պաշտոնն է հետաքրքրում:

Լավ, այս մարդկանց ընտանիքներին ինչո՞ւ կարգավիճակ չի տրվում: Միլիոնավոր դոլարներ ծախսվում են զվարճանքի, պարգևավճարների և հազար ու մի հիմարությունների վրա, խիղճն ու մարդկությունն այս կարգի՞ են վերացել, որ բյուջեում կամ հայտնի հիմնադրամում միջոցներ չեն գտնվում այս ընտանիքներին փոխհատուցում տալու համար:

Դատաիրավական համակարգը կոճակով ու քաղաքական հանձնարարությամբ է աշխատում, իսկ մարդկային խիղճն անհույս մահացել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30