Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքից ոտքով՝ դեպի Երևան․ Մհեր Արմենիան հայտարարում է համազգային շարժման մեկնարկի մասին

Հոկտեմբեր 25,2021 16:32

«Փաստինֆո» – «Ազգի ձայն» կուսակցության առաջնորդ Մհեր Մեսրոպյանը, որն ավելի հայտնի է որպես Մհեր Արմենիա, հայտարարում է համազգային շարժման մեկնարկի մասին։

«Ազգի ձայն»-ի առաջնորդը և ևս երկու գաղափարակիցներ գտնվում են Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի մոտակայքում, որտեղից ոտքով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ։ Ճանապարհը կանցնեն 15 օրում։

«Մեր ճանապարհը տևելու է 15 օր, նոյեմբերի 7-ին լինելու ենք հրապարակում։ Համազգային շարժման նպատակն է հասնել այնտեղ ու ունի պահանջներ։ Վստահ ենք, հույս ունենք և գիտենք, որ մեզ կմիանան մեր հայրենակիցները, ովքեր մտահոգված են ազգի և երկրի ճակատագրով»,- նշել է Մհերը։

Վերջինս հայտարարել է, որ թույլ չեն տալու, որ վարչապետը նոյեբերի 9-ին ստորագրի նոր եռակողմ համաձայնագիր, որը երկրի ճակատագրի համար կունենա ցավոտ հետևանքներ։

Պահանջում են, որ գործադիրը հրաժարական տա, բայց ցանկանում են, որ օրենսդիրը շարունակի աշխատանքը։ Մհերը հայտարարեց, որ շարժումը խաղաղ է, թույլ չեն տալու հայհոյանքներ։

«Ազգի ձայն»-ի առաջնորդը հորդորում է քաղաքացիներին միանալ իրենց։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031