Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրապարակը կրկնապատկվել է․ վաղը մենակ մի եկեք, որ մի քանի օրում դառնանք 50 000 հոգի»․ Գեւորգ Թամամյան

Նոյեմբեր 23,2021 20:35

«Մեզ ասում են, թե անփորձ ենք։ Բա ո՞ւր են փորձառուները։ Թող գան, կանգնեն, ասեն, որ ճիշտ լինի։ Ասում են, թե քիչ ենք։ Անկեղծ՝  չէի հավատում, որ այսօր այսքան մարդ կգա։ Հրապարակը երեկվա համեմատ կրկնապատկվել է ու բազմապատկվելու է»,-«Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի՝ Հանրապետության հրապարակում այսօր տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց շարժման անդամ, «5165 շարժման» անդամ, ուռուցքաբան Գեւորգ Թամամյանը։

Նա նշեց․ «Այստեղ կանգնած ամեն մարդ անտարբեր չի ՀՀ-ի, Արցախի, հայրենիքի, զինվորի, վաղվա օրվա հանդեպ։ Որոշ ԶԼՄ-ներով, ֆեյքերով մեզ փորձում են ներքաշել տարբեր օրակարգերի մեջ, ասել, թե մենք մեր գործողություններով պատերազմական իրավիճակ ենք հրահրում։ Որեւէ մեկը չի երազում պատերազմ, բայց նորություն չեմ ասի՝ խաղաղ ապրել ես ուզո՞ւմ, ուրեմն զենքդ վայր մի դիր երբեք։ Թուլամորթ երկրները միշտ են դառնում պատերազմների թատերաբեմ։ Հարգելի քաղաքացիներ, վաղը մենակ մի եկեք, որ մի քանի օրում դառնանք 50 000 հոգի, իսկ այդքան մարդու դեմ որեւէ մեկը չի կարող ինչ-որ բան անել»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ից «Ազգային-ազատագրական շարժում» նախաձեռնող խումբը քաղաքացիներին համախմբման կոչ է անում՝ Երեւանից սկսելով բողոքի երթեր։ Մասնակիցներն իշխանությունից պահանջում են կանխել սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը, թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն, լիարժեք զինել առաջնագիծը եւ պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930