Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաների ստեղծած ռոբոտները գազի արտահոսքն արձանագրեցին, հրդեհը մարեցին, աղբամանը վերցրին՝ տեղափոխեցին

Դեկտեմբեր 12,2021 16:20

«Եթե նախկինում 4-5 առաջադրանք էին կատարում ռոբոտները, ապա այս տարի առաջադրանքների թիվը հասել է 11-ի, ինչը նշանակում է, որ լաբորատորիաներում ավելի լուրջ ինժեներներ են աշխատում»,-այսօր տեղի ունեցած «ԱրմՌոբոտիքս 2021» ինքնակառավարվող ռոբոտների Հայաստանի 13-րդ առաջնության ժամանակ նշեցին միջոցառման կազմակերպիչները: Միջոցառումը տեղի ունեցավ Դավթաշենում գտնվող «Օլիմպավան» կենտրոնում:

13-րդ առաջնությունը կրում էր «խելացի քաղաք» խորագիրը: Հանրապետության բոլոր մարզերից միջոցառմանը մասնակցելու 180 հայտ է ստացվել, բայց՝ ընտրվել 44-ը:

Մրցույթի ընթացքում ռոբոտները պետք է գազի արտահոսքին արձագանքեին, մարեին բռնկված հրդեհը, աղբարկղը վերցնեին ու դնեին կողքի, խաչմերուկն անցնեին կանաչ լույսի տակ եւ այլն:

Յուրաքանչյուր ռոբոտի տրվեց 8 րոպե ժամանակ: Եթե ռոբոտը շեղվել էր իր հետագծից, մեկ միջամտության հնարավորություն ուներ՝ նորից կրկնելու, բայց, դրա արդյունքում թիմը կորցնում էր երկու միավոր:

Թիմերն այս տարի մասնակցեցին երկու տարիքային խմբով՝ 10-ից 13 եւ 14-17 տարեկանները:
Մրցույթին մասնակցեցին 44 թիմ ՀՀ տարբեր մարզերից։ Որպես հյուր ներկա էին նաեւ «Արմաթ» նախագծի գործընկեր երկրների դեսպանները։

Միջոցառմանը հրավիրված էին նաեւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերական եւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի  նախարարություններից, սակայն երկու գերատեսչությունից էլ ներկայացուցիչ  չկար:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031