Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրբծննդյան տոնավաճառ՝ հակամարտությունների, մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների հետեւանքով տուժած մարդկանց համար 

Դեկտեմբեր 12,2021 20:28

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն այսօր «Դվին» համերգասրահում կազմակերպել էր Սուրբծննդյան բարեգործական տոնավաճառ:

Ստացված հասույթը հանգանակվեց «Ավրորայի» եւ ՄԱԿ-ի հայաստանյան մարդասիրական նախագծերի համար: Ստացված ամբողջ հասույթն, ըստ կազմակերպիչների, ուղղվելու է աշխարհի տարբեր անկյուններում դժվարին պայմաններում հայտնված մարդկանց կյանքը բարեփոխելու ծրագրերին, որոնք տառապում են հակամարտությունների, մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների կամ մարդու իրավունքների այլ լուրջ խախտումների հետեւանքով:

Միջոցառմանը մասնակցել են 70 ընկերություններ, Հայաստանում տարբեր երկրների դեսպաններ, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Տոնավաճառում ապրանքների լայն տեսականի էր՝ գրքեր, խաղալիքներ, հուշանվերներ, բացիկներ, ձեռագործ աշխատանքներ, զարդեր, տոնական ուտեստներ եւ ըմպելիքներ:

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաեւ նվերների փոխանակում, որի ընթացքում նվերներ ստացան կազմակերպիչների կողմից:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարները՝ Aurora Prize-ի ֆեյսբուքյան էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031