Լրահոս
Օրվա լրահոսը

«Արծվիկ Մինասյանը մորթվե՞լ է, 30 տարի է ասում է՝ մորթվելու ենք». Ժիրայր Լիպարիտյան

Դեկտեմբեր 14,2021 14:33

Պատմաբան, դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանը ԱԺ-ում է: ՔՊ խմբակցության անդամների հետ ունեցած մոտ 2 ժամ տեւած հանդիպումից հետո նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը ծանոթ չի Չավուշօղլուի հայտարարությանը, առավոտյան կարդացել է զուտ պատահմամբ ու ասելիք չունի:

Հիշեցնենք, որ պաշտոնական Թուրքիան հայտարարել է, որ «Հայաստանի հետ փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչներ են նշանակելու»: Հայկական կողմը եւս հայտարարություն է տարածել, որ պատրաստ ենք Թուրքիայի հետ երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ նշանակել:

Լիպարիտյանն ասաց, որ միշտ համաձայն է եղել, որ մեր բոլոր հարեւանների հետ հարաբերությունները նորմալանան: Հարցին՝ Թուրքիան նախապայմաններ է թելադրում՝ հրաժարվեք Արցախի հարցից, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցից՝ Լիպարիտյանն արձագանքեց. «Ես մի քանի հարցազրույց եմ տվել եւ ավելի ասելիք չունեմ»:

Aravot.am-ի հարցին՝ դուք «Սպիտակ թուղթ» ռազմավարությունն եք մշակել ու դրա հետ կապված կա քննադատություն, որ այն «սեւ թուղթ» է Հայաստանի համար, ի՞նչ կասեք՝ Լիպարիտյանը պատասխանեց. «Բա ի՞նչ կակնկալեիք, մարդիկ, որ իրատեսությամբ չեն ուզում մոտենալ ու ցնորքներով կուզեն ապրիլ՝ իրենց այսպես ասած երազներով, ի՞նչ պիտի մտածեին այդ «Սպիտակ թղթի» մասին, որ հրավեր է մտածելու ու մտածելով քաղաքականություն վարելու»:

Հարցրեցինք՝ ցնորք եք ասում, բայց քիչ առաջ Արծվիկ Մինասյանն ասաց՝ ցնորքը ո՞րն է, երբ հարեւանդ ուզում է քեզ մորթել, իրենց հետ ի՞նչ բարիդրացիություն մենք կարող ենք անել՝ Ժիրայր Լիպարիտյանը պատասխանեց. «Գիտեք, Արծվիկ Մինասյանը Հայաստան ապրել է, չէ՞, մորթվե՞լ է: 30 տարի է՝ ասում է՝ մորթվելու ենք»:

Դիտարկմանը, որ մենք 44-օրյա պատերազմի ընթացքում մորթվել ենք՝ Լիպարիտյանն արձագանքեց՝ հորդորելով կարդալ իր վերջին գիրքը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031