Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրթության որակը երկրի զարգացման ամենակարևոր նախապայմաններից է, և ուրախալի է, որ Հայաստանում ձևավորվում են այնպիսի կրթական միջավայրեր». Տիգրան Ավինյանը՝ «Այբ» կրթական ավանի մասին

Հուլիս 02,2026 21:25 Share

«Այբ» կրթական ավանում ծանոթացել ենք ժամանակակից կրթական միջավայրին, նորարարական ուսուցման մոտեցումներին և «Այբ»-ի միջազգային ճանաչում ունեցող հայկական կրթության մոդելին։

Կրթության որակը երկրի զարգացման ամենակարևոր նախապայմաններից է, և ուրախալի է, որ Հայաստանում ձևավորվում են այնպիսի կրթական միջավայրեր, որոնք երեխաներին տալիս են ոչ միայն գիտելիք, այլև արժեքներ, ստեղծագործ մտածողություն և ապագան կերտելու վստահություն։

Կրթական ավանը շարունակում է զարգանալ։

Այստեղ նախատեսվում է կառուցել ավագ դպրոցի նոր մասնաշենքը՝ աշխարհահռչակ BIG ճարտարապետական ընկերության նախագծմամբ։

Զուգահեռ կմեկնարկի նաև Սրբոց Թարգմանչաց եկեղեցու կառուցումը, որը խորհրդանշում է հինգերորդ դարում սկիզբ առած թարգմանչաց շարժումը և հիշեցնում կրթության, լեզվի, գրի ու ազգային ինքնության պահպանման գործում թարգմանիչների անգնահատելի դերակատարության մասին։

 

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031