Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոնայք, Դուք գնդակահարվելու եք». ԱԺԲ խոսնակի գրառմամբ զբաղվում է ոստիկանությունը

Դեկտեմբեր 17,2021 12:46 Share

Aravot.am-ի տեղեկություններով, դեկտեմբերի 16-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունից գրությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածի կարգով ընթացքը լուծելու համար ստացվել է Ազգային ժողովրդավարական բեւեռի խոսնակ Վահագն Ավագյանի ֆեյսբուքյան գրառման պատճեն՝ ՀՀ սահմանների փոփոխության վերաբերյալ:

Օգտատերը մասնավորապես գրել էր. «Որ երկրի կառավարությունը սեփական ողջախոհությանը հղում անելով իրավունք ունի սահմաններ փոփոխել: Դա ժողովրդի մենաշնորհն է: ՀՀ կառավարությունը ազգային հնարավոր ամենամեծ հանցագործությունների մեջ է թաթախվել: Պարոնայք, Դուք գնդակահարվելու եք»:

Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել