Լրահոս
Օրվա լրահոսը

«Այնպես չէ, որ երբ Շարլ Միշելը մի քանի րոպեով դուրս է եկել, ասել ենք՝ ըհը հիմա խոսենք այն, ինչ չէինք խոսում». Նիկոլ Փաշինյանը՝ իր և Ալիևի առանձին հանդիպման մասին

Դեկտեմբեր 24,2021 20:45

«Առանց Շարլ Միշելի քննարկվել է նույնը, ինչ նրա բացակայությունից առաջ և հետո: Այնպես չի եղել, որ ենթադրենք մի քանի րոպեով նա դուրս է եկել, ասել ենք՝ ըհը Շարլ Միշելը գնաց, դե հիմա խոսենք այն, ինչ չէինք խոսում»,-հարցին՝ ի՞նչ են քննարկել ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը ԵՄ խորհրդի նախագահ Շարլ Միշելի բացակայությամբ` Բրյուսելում, այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առցանց մամուլի ասուլիսի ընթացքում:

Հիշեցնենք՝ ԵՄ խորհրդի նախագահ Շարլ Միշելը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսելում կարողացել են ինչ-որ ժամանակ շփվել դեմ առ դեմ՝ առանց երրորդ անձի միջնորդության:

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ առանց ԵՄ խորհրդի նախագահի ներկայության ինքն ու Իլհամ Ալիևը նույն խոսակցությունն են շարունակել, իրենց օրակարգի քննարկման հարցերն են շարունակել քննարկել ու մանրամասնեց. «Այդ խոսակցության դինամիկայի և բովանդակության մեջ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել, քանի որ Շարլ Միշելի ներկայությամբ էլ քննարկել ենք այն հարցերը, որոնք մեր օրակարգի հարցերն են: Այլ բան չի քննարկվել, նկատի ունեմ էդ 15,20 կամ 30 րոպեն ոչ մի բանով չի տարբերվել մյուսներից: Այնպես չէ, որ Շարլ Միշելը խանգարում էր, դուրս եկավ, ասեցինք արագ, քանի չի եկել, սկսենք խոսել: Նույն խոսակցությունը շարունակվել է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031