Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքային քննարկում՝  նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը

Հունվար 05,2022 16:50

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 5-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում՝  նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ,  ՀՀ ՄԻՊ թեկնածու Քրիստիննե Գրիգորյանը, «Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայում» ներգրավված կազմակերպություններ:

Քննարկման մասնակիցները նշել են, որ թեեւ նախորդ տարի խորհրդարանն ընդունել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքը, այնուամենայնիվ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները բազմաթիվ ու  բազմաշերտ են: Տարաբնույթ հաշմանդամություն ունեցող անձինք առօրյա կյանքում բախվում են բազմաթիվ խնդիրների ու խոչընդոտների, որոնք սահմանափակում են  այդ անձանց՝ լիարժեք եւ հավասար կրթություն ստանալու իրավունքը, աշխատանք գտնելու հնարավորությունը: Նշվել է, որ շատ հաճախ գործատուներն անհիմն կերպով հրաժարվում են աշխատանքի ընդունել հաշմանդամություն ունեցող անձանց: Որպես լրջագույն խնդիր՝ քննարկման մասնակիցները նշել են նաեւ միջավայրի ֆիզիկական մատչելիության հարցը՝ հավելելով, որ նույնիսկ ՄԻՊ գրասենյակն ու պետական կառավարման մարմինների շենքերը հարմարեցված չեն նրանց կարիքներին:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ, ՀՀ ՄԻՊ թեկնածու Քրիստիննե Գրիգորյանը կարեւորել է կոալիցիայի հետ հանդիպումը՝ անդրադառնալով բարձրացված խնդիրներին: Նա հավաստիացրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվելու պարագայում դրանք լինելու են իր ուշադրության կենտրոնում եւ իր իրավասությունների շրջանակում փորձելու է աջակցել դրանց լուծմանը:

ՀՀ ԱԺ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31