Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունների վիճակահանությունը

Հունվար 11,2022 18:11

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում կայացավ շախմատի Հայաստանի տղամարդկանց 82-րդ եւ կանանց 77-րդ առաջնությունների վիճակահանությունը:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը ողջունելով մասնակիցներին՝ նշեց, որ շախմատային մրցաշրջան 2022-ը Հայաստանում սկսվում է տղամարդկանց եւ կանանց առաջնություններով, որոնք հայկական շախմատային օրացույցի ամենակարեւոր եւ ամենահաջողված մրցաշարերից են, որոնց անհամբեր սպասում են ոչ միայն շախմատիստները, այլեւ շախմատասերների մեծաքանակ բանակը: Սմբատ Լպուտյանը մասնակիցներին մաղթեց արդար եւ բարձրորակ պայքար:

ՀՇՖ գործադիր տնօրեն Հրաչիկ Թավադյանը շնորհակալություն հայտնեց մասնակից շախմատիստներին ժամանակին ֆեդերացիա անհրաժեշտ ՊՇՌ թեստերը ներկայացնելու համար եւ տեղեկացրեց, որ առաջնության միջնամասում ՀՇՖ-ն իր միջոցներով նրանց համար եւս մեկ թեստավորում է նախատեսել: Նաեւ հիշեցրեց, որ հունվարի 25-26-ին անցկացվելու է Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված արագ շախմատի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել ցանկացող շախմատիստներին հորդորեց հնարավորինս արագ գրանցվել:

Կանանց առաջնության գլխավոր մրցավար Ջուլյետա Նահատակյանը եւ տղամարդկանց առաջնության գլխավոր մրցավար Աշոտ Վարդապետյանը շախմատիստներին ծանոթացրին առաջնությունների կանոններին, որից հետո անցկացվեց վիճակահանությունը:

Տղամարդկանց առաջնության (12 մասնակից) մեկնարկային տուրում միմյանց հետ կհանդիպեն Շանթ Սարգսյան-Մանուել Պետրոսյան, Հայկ Մարտիրոսյան-Տիգրան Լ. Պետրոսյան, Զավեն Անդրիասյան-Արման Փաշիկյան, Մամիկոն Ղարիբյան-Հովհաննես Գաբուզյան, Տիգրան Հարությունյան-Դավիթ Շահինյան, Արման Միքայելյան-Սամվել Տեր-Սահակյան, իսկ կանանց առաջնությունում (10 մասնակից)՝ Նարինե Գասպարյան-Սուսաննա Գաբոյան, Վերոնիկա Խաչատրյան-Աննա Խաչատրյան, Նարե Առաքելյան-Աստղիկ Հակոբյան, Մարիամ Մկրտչյան-Մարիամ Ավետիսյան եւ Ասյա Եդիգարյան-Մարիա Գեւորգյան զույգերը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31