Լրահոս
Օրվա լրահոսը

Նորավանի դպրոցի տնօրենի գործն ուղարկվել է հակակոռուպցիոն կենտրոն

Հունվար 17,2022 19:01

Aravot.am-ի տեղեկություններով, Սիսիանի ոստիկանությունում՝ Նորավանի դպրոցի տնօրեն Վարդիկ Առաքելյանի նկատմամբ  նախապատրաստված նյութերն օրերս ուղարկվել են  հակակոռուպցիոն կենտրոն։ Ըստ այդ նյութերի՝  տնօրենը օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝  2020թ. սեպտեմբեր, հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին պատմության կաբինետի վարիչ՝ Ա. Ա.-ից պահանջել եւ ստացել է կաբինետի համար նախատեսված ընդհանուր 36.000 դրամը։

Հայոց լեզվի եւ գրականության կաբինետի վարիչ՝ Ա. Մ.-ից 2021թ. մարտից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում պահանջել եւ ստացել է դասաժամերի փոխարինման եւ կաբինետի համար նախատեսված ընդհանուր 98.000 դրամը։

Տարրական դպրոցի  ուսուցչուհի Բ. Բ.-ից 2021թ. երկրորդ ուսումնական կիսամյակի ընթացքում մի քանի դասաժամ այլ ուսուցչուհու փոխարինելու համար իրեն տրված 8.000 դրամ աշխատավարձը տնօրենը պահանջել եւ ստացել է, պատճառաբանելով, որ ջրի խողովակները պետք է փոխեն: Երկու ուսուցիչ էլ  տնօրենի հրամանով ստանձնել են դասղեկի պարտականություններ, որի դիմաց 2020թ. սեպտեմբերից  մինչեւ 2021թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում տնօրենին առձեռն տվել են համապատասխանաբար ընդհանուր 90.000 եւ 120.000 դրամ:

Վ.Առաքելյանը 2021թ. նոյեմբերի 2-ին դպրոցի ջեռուցման համար 748.611 դրամ գումարով ձեռք է բերել 27.5 խմ վառելափայտ, սակայն այն չի օգտագործվել նպատակային նշանակության համար եւ տնօրինվել է անհայտ պայմաններում։

Ստուգումների ընթացքում պարզվել է,  որ դպրոցի  շախմատի ուսուցիչ Ա․ Ք.-ի՝ՀՀ շախմատի ակադեմիայի կողմից տրված տեղեկանքի թույլտվության ժամկետը լրացել է 2022թ. հունվարի 1-ին, բայց նա շարունակում է աշխատել որպես շախմատի ուսուցիչ։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31