Լրահոս
Օրվա լրահոսը

Գանձակի համայնքապետարանում խախտումներ են գտել

Հունվար 22,2022 14:30

Aravot.am-ի տեղեկություններով, Գեղարքունիքի մարզի դատախազությունից  ոստիկանության Գավառի բաժին ստացվել է գրություն, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության վարչական վերահսկողության վարչության մասնագետների կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքում պարզվել է, որ 2018-2021թթ. ընթացքում Գանձակ համայնքում աղբահանությունն իրականացվել է Գանձակի համայնքապետարանի և «Բերդուս» ՍՊԸ միջև կնքված պայմանագրերի համաձայն՝ խախտելով «Գնումների մասին» ՀՀ Օրենքի պահանջները, մասնավորապես խուսափելով գնում կատարելու ընթացակարգերից:

Բացի այդ, Գանձակի համայնքապետարանը 2014 թ. դեկտեմբերի 10-ին ֆինանսական վարձակալության պայմանագրով ձեռք է բերել կոմբայն՝ 30.500.000 դրամ արժեքով և տարեկան համայնքի բյուջեից վճարում է շուրջ 3.708.000 դրամ  վարձավճար, սակայն գույքի օգտագործման, վարձավճար սահմանելու, ծառայություն մատուցելու համապատասխան փաստաթղթեր առկա չեն և համայնքապետարանի բյուջե համապատասխան վճարներ չեն մուտքագրվել:

Ըստ նույն աղբյուրի, 2018-2020թթ. ընթացքում համայնքը ձեռք է բերել 4.177.000 դրամի դիզվառելիք, որը օգտագործվել է ոչ միայն կոմբայնի, այլ նաև համայնքի այլ կարիքների համար: Միաժամանակ պարզվել է, որ  Գանձակի համայնքապետարանի կոմբայնն առանց համապատասխան փաստաթղթերի հատկացվել է Հ. Ս-ին, կոմբայնը 2018-2020թթ. շահագործվել է, սակայն շահագործման և կատարած աշխատանքների, դրանց դիմաց վճարումների վերաբերյալ որևէ փաստաթուղթ առկա չէ, դրա հետ մեկտեղ «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումով Գանձակի համայնքապետարանը գնել է 4.177.000 դրամի դիզվառելիք, այն ամբողջությամբ ծախսվել է, սակայն ծախսերը հիմնավորող փաստաթղթեր նույնպես չկան:

Նախապատրաստվում են նյութեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31