Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջին երկու շաբաթում սահմանին լարվածություն կար, և հակառակորդի կողմից կրակոցներ էին մեր դիրքերի ուղղությամբ»․ Չինարիի վարչական ղեկավար

Հունվար 29,2022 18:53

Չինարիում հանգիստ է, և կրակոցները դադարել են․ մեզ հետ զրույցում ասաց Չինարիի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը։

«Ընդհանրապես նախկին տարիներին այս շրջանում լինում էին կրակոցներ, բայց վերջին երկու շաբաթում սահմանին լարվածություն կար և հակառակորդի կողմից կրակոցներ էին մեր դիրքերի ուղղությամբ։ Բնակավայրերի վրա կրակոցներ չկան, միայն հենակետերի վրա են կրակոցները, սակայն մենք ամուր կանգնած ենք, քանի որ մեզ համար սովորական է, արդեն 30 տարի է՝ կրակոցների տակ ապրում ենք»։

Սաղոյանը, սակայն, վստահեցնում է, որ կրակոցները չեն անհանգստացրել բնակիչներին, իսկ դիրքերում տղաները վստահ են կանգնած.

«Մեր բանակն այստեղ շատ ուժեղ է, մենք բացարձակ անհանգստանալու բան չունենք, իսկ այս պահին կրակոցները դադարել են»։

 

Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31